Global Peace Index. Հայաստանը զբաղեցնում է 109-րդ տեղը խաղաղասիրության վարկանիշում![]() 25 մայիսի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Տնտեսության և խաղաղության ավստրալական ինստիտուտը (Institute for Economics and Peace) հրապարակել է Global Peace Index-ը աշխարհի 153 երկրների շարքում: Հայաստանը զբաղեցրել է 109-րդ տեղը (2010-ին Հայաստանը գտնվել է 113-րդ տեղում)` ետևում թողնելով Ադրբեջանին, որը 122-րդ տեղում է (2010-ին Ադրբեջանը գտնվել է 119-րդ տեղում) և Վրաստանին, որը 134 –րդ տեղում է (2010-ին Վրաստանը 142-րդ տեղում էր): Հայաստանը և Վրաստանը բարելավել են իրենց ցուցանիշները` բարձրանալով համապատասխանաբար 109 և 134-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը իջել է 122-րդ տեղը: Ռուսաստանը 147-րդ տեղում է: Առավել քիչ խաղաղասեր են Չինաստանը, Աֆղանստանը և Իրաքը: Վարկանիշի վերջին տեղը զբաղեցնում է մոլորակի ամենածովահենային պետությունը`Սոմալին: Երկրի ամենախաղաղասեր երկրներ են ճանաչվել Իսլանդիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան: Տասնյակի մեջ մտել են Դանիան, Չեխիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Կանադան, Նորվեգիան և Սլովենիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |