Վահագն Մելիքյանը իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային25 մայիսի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Նորին Արքայական Մեծություն Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Թագավորին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բահրեյնյան հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու փոխադարձ այցերի ակտիվացումը: Թագավորն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպել է նաեւ Բահրեյնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |