14 հայ ազատ ոճի ըմբիշներ ելույթ կունենան «Golden Grand Prix»-ում Թբիլիսիում25 մայիսի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մախաչկալայում միջազգային առաջնությունից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երկու ներկայացուցիչներ բրոնզե մեդալներով են վերադարձել: Մեդալակիր են դարձել Մուսա Մուրտազալիևը (74կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ): PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է Աշոտ Տերտերյանի, Դավիթ Սաֆարյանի և Ռուսլան Բասիևի ելույթներից: «Մայիսի 27-ից հունիսի 9-ը մենք 18 մարզիկների հետ միասին Վլադիկավկազում 13-օրյա համատեղ հավաք կանցկացնենք վլադիկավկազցի մարզիկների հետ: Այնտեղից կմեկնենք Վրաստան, որտեղ 14 մարզիկներ կմասնակցեն «Golden Grand Prix»-ին»,- ասել է Բաղդադյանը: Հուլիսի 5-ին հավաքականը Ծաղկաձորում կսկսի պատրաստվել միջազգային առաջնությանը Կիևում, որը կկայանա հուլիսի 23-24-ին, այնուհետև Ալուշտայում թիմը ևս մեկ հավաք կանցկացնի: Սեպտեմբերի 12-ից 18-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին երկու նախապատրաստական հավաքները հայ ազատ ոճայինները կանցկացնեն Երևանում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |