ԵՄ երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ավելի քան 140 ԱԷԿ-երում25 մայիսի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները պայմանավորվել են ստուգում անցկացնել ԵՄ ավելի քան 140 ատոմային էլեկտրակայաններում` տարերային աղետների և մարդկային սխալների հետ կապված ռիսկերի ֆոնին դրանց անվտանգությունը հստակեցնելու համար: Այդ մասին մայիսի 25-ին Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտտինգերը, հաղորդում է dpa գործակալությունը: Էտտինգերի խոսքով, այդ սթրես-թեստերը ԱԷԿ-երի համար կմեկնարկեն հունիսին և կշարունակվեն մինչև դեկտեմբեր: Առաջին անգամ կուսումնասիրվեն բոլոր տեսակի տարերային աղետներից` ներառյալ ջրհեղեղից, երկրաշարժից, ցունամիից, ինչպես նաև ծայրահող ցրտից և շոգից բխող ռիսկերը: Հաշվի կառնեն նաև այն խնդիրները, որոնք կարող են ծագել մարդկային սխալի կամ անուշադրության, ինչպես նաև ավիավթարի պատճառով: Միակ գործոնը, որը ստուգման շրջանակներից դուրս կմնա, ահաբեկչությունների սպառնալիքն է: Նման որոշում է ընդունվել` ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Էտտինգերն ըմբռնումով է մոտեցել այդ ոլորտում իրենց ծրագրերը բացահայտելու` մի շարք երկրների դժկամությանը, քանի որ դա, նրա խոսքով, կարող է անուղղակիորեն նպաստել ահաբեկչության: OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, Հայաստանում էր գտնվում Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության վերաբերյալ պլանային ստուգում անցկացնելու համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |