Հայերն ու կիպրոսցիները ԵԱՀԿ-ում հակաթուրքական ալյանս են ստեղծել25 մայիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայերն ու կիպրոսյան հույները ԵԱՀԿ-ում հակաթուրքական ալյանս են ստեղծել և պատրաստվում են վետո կիրառել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին թուրքական դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության դեմ: Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով` երկրներն իրենց տեսակետն են արտահայտում, իսկ վերջում համաձայնության են գալիս: «Թուրքիան իր թեկնածուին է առաջադրել: Կան ևս 3 թեկնածուներ: Քննարկումները շարունակվում են: Մենք հետևելու ենք զարգացումներին և կընդունենք մեր որոշումը»,- ասել է Դավութօղլուն: Հայերի և կիպրոսյան հույների ալյանսն ամրապնդում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ավստրիական թեկնածու Ուրսուլա Պլասնիկի դիրքերը: «56 անդամներից բաղկացած կազմակերպությունում Թուրքիային ամենից շատ օժանդակում է Ռուսաստանը: Բացի դրանից, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նույնպես խոստացել է աջակցել Թուրքիային և սատարել թուրքական դիվանագետի թեկնածությունը», գրում է Sabah-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |