Էներգետիկայի նախարարը հաստատել է «Նաիրիտ» գործարանի հին սարքավորումների ապամոնտաժումը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում մեկնաբանել է երևանյան «Նաիրիտ» քիմիական գործարանի հին սարքավորումների ապամոնտաժման մասին լուրերը: Ինչպես նշել է Մովսեսյանը, գործարանում այժմ իրականացվում են հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ, այդ սարքավորումներն այնուհետև վաճառվում են որպես մետաղի ջարդոն: «Դա բնական գործընթաց է, և ոչ մի արտակարգ բան չկա: Նախ որոշվում է սարքավորումների տեխնիկական վիճակը, իսկ հետո դրանց ապամոնտաժման մասին որոշում է ընդունվում»,- ասել է Մովսեսյանը` պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Խոսելով աշխատակիցների առջև գործարանի պարտքի մասին` նախարարը հաղորդել է, որ «Նաիրիտը» դեռ չի մարել երկու ամսվա աշխատավարձի պարտքը: «Մոտ ժամանակներս գործարանը կմարի նաև այդ պարտքը»,- ճշտել է Մովսեսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |