Այսուհետ խորհրդատվությունների համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ դեպքերում![]() 25 մայիսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ խորհրդատվությունների անցկացման համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ և հիմնավորված դեպքերում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալով կառավարական ժամի ընթացքում` հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ վարկային միջոցների օգտագործման ոլորտում Հսկիչ պալատի կողմից իրականացված մոնիտորինգից հետո պարզվել է, որ 2006 թվականին Հայաստանը Համաշխարհային բանկին է դիմել խորհրդատվության համար, որի արդյունքները հետագայում չեն օգտագործվել: Բացի դրանից, ՀՀ կառավարությունում կային համապատասխան կադրեր, որոնք կարող էին իրականացնել այդ խորհրդատվությունը, և կարիք չէր լինի հարյուր հազարավոր դոլարներ ծախսել: «Ելնելով դրանից` որոշվեց, որ վարկային միջոցների հաշվին խորհրդատվությունների անցկացման մասին բոլոր առաջարկները հանգամանորեն կդիտարկվեն անձամբ վարչապետի կողմից և դրական եզրակացություն կստանան միայն բացառիկ դեպքերում»,- ճշտել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |