Արցախում կարող է տեղադրվել Վաչագան Բարեպաշտի արձանը![]() 25 մայիսի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին` ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը և նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը և պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Նախագահը նաև նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը: Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |