Հայաստանի վարչապետ. Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք հոգու խորքում համաձայն են ինձ հետ

Հայաստանի վարչապետ. Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք հոգու խորքում համաձայն են ինձ հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու մասին ՀՅ Դաշնակցություն խմբակցության պահանջներին: «Դա քաղաքական պայքարի մեթոդ է, որն ընտրել են մեր գործընկերները: Դրա նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունն ընտրությունների նախաշեմին և անհրաժեշտ ձայներ ստանալ: Ես բոլորին կոչ եմ անում հանգիստ վերաբերվել քաղաքական պայքարի նման քաղաքակիրթ մեթոդին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով այն բանին, որ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու վերաբերյալ ՀՅԴ առաջարկի մասին որոշմանը «դեմ» են քվեարկել 13 պատգամավորներ, իսկ «կողմ»` ընդամենը 10: Տիգրան Սարգսյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, այդ հարցը լուրջ հետաքրքրություն չի առաջացրել պատգամավորների շրջանում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից պատգամավորների պնդումներին այն մասին, որ շատ պատգամավորներ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու կողմից էին, սակայն քաղաքական որոշում ընդունեցին և «դեմ» քվեարկեցին, ՀՀ վարչապետը, մասնավորապես, հայտնել է. «Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք գալիս և ասում են ինձ, որ իրենք հոգու խորքում համաձայն են ինձ հետ»:

9  25.05.11 - Կառավարության ժամ Ազգային ժողովում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---