Երևանյան «Էսպաս» կենտրոնում ցուցադրվեցին հայ-թուրքական համատեղ ֆիլմեր25 մայիսի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ հայ և թուրք հեղինակների կողմից համատեղ նկարահանված սիրողական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում: 5 ֆիլմերը նկարահանվել են 2010-ի նոյեմբերին: Ֆիլմերը պատմում են հիմնականում երկու քաղաքների, մարդկանց վերաբերմունքի, երկու հասարակությունների զգացողությունների, հավաքական հիշողությունների մասին: Ծրագրի նպատակն է կինոարվեստի միջոցով առողջ երկխոսության առիթ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների, հատկապես` Գյումրու և Կարսի համայնքների միջև: Ցուցադրվեցին Աշոտ Միրզոյանի «Ընդհատված երկխոսություն», Օկտայ Ինջեյի, Տարոն Գալոյանի, Արմեն վարդանյանի, Գոհար Սարգսյանի «Հայալ» փաստավավերագրական ֆիլմերը և Աշոտ Վարդանյանի «Վեճ» անիմացիան: Ծրագրի հովանավորներն են Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամը,Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը: Ցուցադրության կազմակերպիչներն են Գյումրու Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոնը և թուրքական Կոզա Վիզուալը: Այս տարվա ընթացքում ֆիլմերի ցուցադրություններ արդեն իրականացվել են Գյումրիում, Կարսում, Ստամբուլում, Անկարայում: Երևանում ֆիլմերը ցուցադրվում են առաջին անգամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |