ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերայի հետ25 մայիսի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկում մայիսի 25-ին տեղի է ունեցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հանդիպումը Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերայի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, կազմակերպված համաժողովի ընթացքում դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում արտերկերների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, Գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել հյուրին` նշելով, որ Չիլիում իրականացված կենսաթոշակային բարեփոխումները տիպային օրինակ են դարձել մի շարք երկրների համար: Դոկտոր Խոսե Պինիերան փաստել է, որ Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 30 տարի առաջ ստեղծված համակարգը գործում է առ այսօր և վերջինիս շնորհիվ Չիլին աղքատ մի երկրից գնալով վերածվում է Հարավային Ամերիկայի զարգացած երկրներից մեկի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |