Գառնիին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինե Մերկուրի մրցանակը

Գառնիին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինե Մերկուրի մրցանակը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:

Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:

Պաշտոնական արարողության ժամանակ «պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը:

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:

Մելինե Մերկուրի միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---