Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունել է երկրի Ընտրական օրենսգրքում շտկումների փաթեթը

Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունել է երկրի Ընտրական օրենսգրքում շտկումների փաթեթը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու օրենսդրական փաթեթը: Պատգամավորները 75 «կողմ», 14 «դեմ» ձայներով քվեարկել են փոփոխությունների ընդունման օգտին:

Ելույթ ունենալով խորհրդարանում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ փոփոխությունները երկար ճանապարհ են անցել և հիմա դրանք առավել հստակ են, ուստի կառավարությունը հանդես է գալիս դրանց ընդունման օգտին:

Իր հերթին, իրավական և պետական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների փաթեթում մտցվել են տեխնիկական փոփոխություններ:

«ԸՕ-ում փոփոխությունները կօգնեն զգալիորեն փոխել երկրում ընտրական մթնոլորտը, կբարձրացնեն հասարակության վստահությունը: Շտկումների ընդունումից հետո ընտրությունների անցկացումը կբարձրացվի որակական նոր մակարդակ: Կոչ եմ անում պատգամավորներին քվեարկել դրանց ընդունման համար»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---