Սերժ Սարգսյան. Հայաստանն իրավունք չունի ետ մնալ զարգացման համաշխարհային միտումներից 26 մայիսի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն իրավունք չունի ետ մնալ զարգացման համաշխարհային միտումներից և ասօր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը պարտավոր են մի քայլ առաջ լինել աշխարհում զարգացող իրադարձություններից` փորձելով կանխատեսել ժամանակի շունչը և նոր միտումները: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում: Միաժամանակ, նա չի բացառել, որ կան շատ բացթողումներ և հարցեր, որոնք պահանջում են լուծումներ, որոնք հետագայում կարող են ապահովել հանրապետության զարգացումը: Նրա խոսքերով, համագումարը լավ առիթ է արդյունքներն ամփոփելու և կատարված աշխատանքը գնահատելու համար, և դրա հիման վրա ԱԱՊ գործունեության մեջ նոր մոտեցումներ ներմուծելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ են փոփոխություններ աշխատանքի մոտեցման նկատմամբ, քանի որ ձեռնարկատիրությունը, առաջին հերթին, պարտավոր է ետ չմնալ զարգացման համաշխարհային տնտեսական դինամիկ միտումներից: «Տնտեսական երևույթների պայմաններում արտաքին խթանների փոփոխությունները և համաշխարհային շուկաներում մրցակցության խստացման պայմաններում ԱԱՊ-ն, որպես բիզնեսմեններին միավորող կառույց, ելնելով փորձից և ստացված խթաններից, պետք է մասնակցի քաղաքականության մշակմանը և իրագործմանը` համահունչ նոր տնտեսական միջավայրի հետ»,- ասել է նա: Իր հերթին ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ համագումարին երկրի ղեկավարի ներկայությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա միշտ հատուկ ուշադրություն է դարձրել հարցերին, որոնք կապված են ձեռնարկատիրությանն աջակցելու հետ: Հայաստանի ԱԱՊ ղեկավարը ներկայացրել է հաշվետվություն և ձեռքբերումներ, որոնց կառույցին հաջողվել է հասնել ձեռնարկատիրության աջակցությանև հայկական արտահանման խթանման ճանապարհին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |