Թուրքիան կվատացնի Իսրայելի հետ հարաբերությունները Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում26 մայիսի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կարող է վատթարացնել թուրք-իսրայելական հարաբերությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Սուաթ Քինիկլիօղլուն: Նրա խոսքերով, նման քայլերը կրում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու բնույթ և ստվեր են նետում տարբեր պետությունների հետ երկկողմանի հարաբերությունների վրա: «ԱՄՆ-ի խորհրդարանը նույնպես փորձել է որոշում ընդունել հայերի ցեղասպանության առիթով: Սակայն մենք կտրական բողոք ենք հայտնել դրա հետ կապված և կանխարգելել որոշման ընդունումը»,- հավելել է նա: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է փորձագետների կողմից 1915-ի դեպքերի արդարացի ուսումնասիրություն: «Թուրքիան նման առաջարկով դիմել է Հայաստանին, սակայն հայկական կառավարությունը խուսափում է իր արխիվները բացելուց: Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է բացել իր արխիվները, նա ոչ մեկից չի թաքցնում դրանք, իսկ Հայաստանը թաքցնում է իր արխիվները:Հատկապես պետք է հրապարակվեն Բոստոնում Դաշնակցություն կուսակցության արխիվները»,- ասել է թուրք պատգամավորը, հաղորդում է SalamNews-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |