Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի BAADER բանկի հիմնադիր Ուտո Բաադերին

Պրոմեթեյ  Բանկը կհյուրընկալի BAADER  բանկի հիմնադիր  Ուտո Բաադերին

PanARMENIAN.Net - Սույն թվականի հունիսի 4-ից 8-ը Պրոմեթեյ Բանկը կհյուրընկալի իր գործընկեր՝ գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին: Այցի ընթացքում Բաադերին կուղեկցեն BAADER բանկի ինստիտուցիոնալ կապիտալի և ածանցյալ գործիքների ստորաբաժանման ղեկավար Օլիվեր Ռիդելը և տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների ստորաբաժանման վերլուծաբան պրն. Դավիթ Սապոնջյանը:

Հայաստանում Բաադերը աշխատանքային հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ նախագահի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---