Օգյուն Սամաստը Հրանտ Դինքի սպանության մեղքը բարդել է թուրքական թերթերի վրա26 մայիսի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր են թուրքական թերթերը: Այդ մասին հայտնել է Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը: Նրա խոսքով, հենց թերթերն են հայերի հանդեպ ատելություն սերմանում թուրքական հասարակության մեջ: Նախօրեին Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում Հրանտ Դինքի սպանության մասին գործով չորրորդ դատավարության ժամանակ ընթերցվել են Սամաստի ցուցմունքները` երեք էջ, որոնցում, մասնավորապես, ասվում է. «Հիմնական հանցագործները Hurriyet և Vatan թերթերն են, որոնք «Հայրենիքի դավաճան», «Անամոթ հայեր» և այլ խորագրերով ճակատային էջեր էին տպագրում: Որտե՞ղ են նրանք: Ինչո՞ւ նրանք կանգնած չեն դատարանի առջև: Ինչո՞ւ են նրանք նման հոդվածներ տպագրում: Ումի՞ց են նրանք ցուցումներ ստացել»: Սամաստի խոսքով` Դինքի սպանությունը պատահականություն էր: «Դուք կարող եք դիտել հսկիչ տեսախցիկների տեսագրությունները: Պետական անվտանգության դատարանը (DMG) չկարողացավ որևէ կոնկրետ բան գտնել չորս տարի անց: Դուք կարծում եք, որ անչափահասների գործով դատարանը որևէ բա՞ն կգտնի»,- ասել է Սամաստը, գրում է Hurriyet Daily News-ը: Դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |