Հայաստանը Պետերբուրգում մասնակցել է «Քայլ ընդառաջ» միջազգային 4-րդ փառատոնին26 մայիսի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Փառատոնին Հայաստանից մասնակցել են դաշնակահար Լևոն Կարապետյանը, ինչպես նաև ցուցադրվել են ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աշխատանքներ Մայիսի 14-19 «Երաժշտարվեստի ու կրթության աջակցման և զարգացման» հասարակական բարեգործական հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Քայլ ընդառաջ» ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների միջազգային 4-րդ փառատոնին: Փառատոնին Հայաստանից մասնակցել է տեսողական խնդիր ունեցող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, դաշնակահար Լևոն Կարապետյանը (Դասախոս` պրոֆեսոր Ս. Քեչեկ): Մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ դահլիճում Լևոն Կարապետյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի թիվ 3 կոնցերտը: Մայիսի 15-ին «Ճարտարապետների տան» բրոնզե դահլիճում Լ. Կարապետյանը հանդես է եկել մենահամերգով, որն անցել է մեծ հաջողությամբ և արժանացել ներկաների բարձր գնահատականին: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի», «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» ու նաև «Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող սաների աշխատանքները: Այդ օրերին անց են կացվել նաև մի շարք խորհրդակցություններ, որտեղ հայաստանյան պատվիրակության ղեկավարը ներկայացրել է մշակութային կրթության ոլորտում ՀՀ մշակույթի նախարարության նպատակային ծրագրերը: Փառատոնի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին աշխարհահռչակ արվեստագետներ` Սանկտ Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յու. Թեմերկանովը, Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Մ. Պիատրովսկին, հանրահռչակ այլ գործիչներ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |