EBRD-ն Արարատբանկը ճանաչել է 2010թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում![]() 26 մայիսի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից Արարատբանկ ԲԲԸ-ն Միջազգային Առևտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, Բանկին շնորհված «TFP Award 2010» պատվավոր մրցանակը Արարատբանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: Արարատբանկը EBRD հետ համատեղ իրականացնելով TFP ծրագիրը, 2010թ.-ին թողարկել է փաստաթղթային գործիքներ շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Աշոտ Օսիպյանը կարևորելով EBRD հետ համագործակցությունը` միաժամանակ նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |