Հայաստանում որոշել են լրջորեն զբաղվել աղբահանության խնդիրներով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 26-ի նիստում հավանություն է տվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերին։

Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, ինչի հետևանքով անարդյունավետ է ինստիտուցիոնալ համակարգը։

Օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Ազգային ժողով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---