«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը» 2010թ. գործունեության արդյունքներով արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից![]() 26 մայիսի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն 2010թ. արդյունքներով միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից, հաղորդում է հայկական բանկի մամլո ծառայությունը: Մամլո հաղորդագրության համաձայն, «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկն» արդեն երկրորդ անգամ է միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանանում «Որակի գերազանցություն» (Quality Recognition Award 2010) մրցանակին միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Յուրաքանչյուր տարի Citibank-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: Ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն` Բանկն իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար: 2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արդյունքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |