Նախագահը շնորհավորել է Զորյան ինստիտուտի գլխավոր ցեղասպանագետ Վագան Տատրյանին 85-ամյակի առթիվ26 մայիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Տատրյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գործունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակականքաղաքական հնչեղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողա-կա¬նությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գործում շարունակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձնել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը: Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ», հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |