Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին, ըստ երևույթին, ձանձրացել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը սպասելուց

Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին, ըստ երևույթին, ձանձրացել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը սպասելուց

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` բնականաբար Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հակառակ դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները պատրաստ են կասկածներ հայտնել «պայմանավորվածությունների ձեռքբերմանը կողմերի հավատարմության» հարցում, ինչն այդքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի հաստատուն դժկամությունը:

Բացի դրանից, Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը, չհնչեցնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը, արձագանքել են Ադրբեջանի մշտական սադրանքներին և Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու` նույնքան մշտական սպառնալիքներին: Նախագահները կողմերին «համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», որն այդքան ցանկալի է ադրբեջանական իշխանությունների համար, որոնց համար հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նույն այդ իշխանության կորստին հանգեցնել:

Թե ինչպիսի պարտադրման մեթոդների կարող են դիմել տերությունները, եթե կողմերը ականջալուր չլինեն ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պահանջին, առայժմ դժվար է պատկերացնել, սակայն ակնհայտ է, որ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին արդեն ձանձրացել են ևս N տարի հիմնախնդրի լուծմանը սպասելուց:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
15  Արցախյան պատերազմ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Ութնյակի խումբ

Ութնյակի խումբը կամ Մեծ ութնյակը միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի կառավարությունները: Այդպես է կոչվում նաև այդ երկրների առաջնորդների (Եվրահանձնաժողովի մասնակցությամբ) ոչ պաշտոնական համաժողովը, որի շրջանակներում համաձայնեցված մոտեցում է մշակվում արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ:

«Մեծ ութնյակը» միջազգային կազմակերպություն չէ, այն հիմնված չէ միջազգային պայմանագրի վրա, չունի կանոնադրություն և քարտուղարություն: «Ութնյակի» որոշումները չունեն պարտադիր ուժ: Որպես կանոն, խոսքը գնում է համաձայնեցված գծի որդեգրման վերաբերյալ կողմերի մտադրությունների ամրագրման կամ միջազգային հանրության այլ մասնակիցներին այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ խորհրդատվության մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---