G8 հայտարարությունները ֆորմալ հաստատում են, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծման երաշխավորն են26 մայիսի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններ, ինչպես այսօրվանն էր, շատ են եղել: Գերագույն մակարդակով ցանկացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարություններ են ընդունում, և G8 գագաթաժողովը Դովիլում բացառություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալա-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով` այդ հայտարարությունները ֆորմալ հաստատում են, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորն են: «Բայց կարևոր է այն, որ բոլոր այդ բարի մտադրություններն օդում կախված չմնան: Այժմ Մադրիդյան սկզբունքների ստեղծագործական հարմարեցում է հարկավոր, որովհետև «հում» տեսքով դրանք անպետք են հիմնախնդրի լուծման համար: Կրկնում եմ` հայտարարությունները չպետք է արտացոլեն կոնկրետ ամսաթվին, տվյալ դեպքում` մինչև բոլոր երեք երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները հակամարտությունը կարգավորելու ցուցադրական ձգտումը»,- ասել է Արեշևը: Այսօր Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»: «Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |