ՀԲ-ն 2011-ի տվյալներով Հայաստանում կանխատեսում է գնաճի միանիշ ցուցանիշ![]() 27 մայիսի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահին Համաշխարհային բանկն աշխատում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության հետ հանրապետության կանխատեսվող տնտեսական աճի ուղղությամբ: «Մենք կանխատեսում ենք, որ 2011-2012թթ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս»,- մայիսի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Ինչ վերաբերվում է գնաճին, ապա, նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության բաց լինելու պատճառով համաշխարհային գների միտումները չեն կարող չազդել երկրում գնաճի տատանումների վրա: «Մասնավորապես. եթե լուրջ ցնցումներ չլինեն համաշխարհային շուկաներում վառելանյութի և պարենամթերքի գների ուղղությամբ, բնակլիմայական պայմանները չեն ազդի գյուղատնտեսության վրա, ինչպես նաև գնաճի զսպմանն ուղղված կառավարության քայլերը հաշվի առնելով 2011-ին Հայաստանում կարձանագրվի միանիշ ցուցանիշ՝ 6-6.5 տոկոսի սահմաններում»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |