Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը, վստահ է հայ փորձագետը![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Դովիլի հայտարարությունը բարդացնում է Ադրբեջանի վիճակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, Դովիլի հայտարարության մեջ նշվում է ղարաբաղյան կարգավորմանը բոլոր կողմերի մասնակցության և խաղաղ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը: Ըստ Բեքարյանի, հայ բանակցողները ազնիվ են հանրության առջև, իսկ ադրբեջանական կողմն երկար ժամանակ «խեղաթյուրված պատկեր» էր ներկայացնում: «Եթե միջնորդներն իրոք նույնքան վճռական են և միասնական կարգավորման ժամկետների հարցում, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն, անկախ բարդություններից, ստիպված է լինելու կատարել նախօրեին ընդունված հայտարարության դրույթները: Իսկ եթե նա չկատարի, դա շատ կբարդացնի նրա վիճակը»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |