Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում առաջարկում ներդրումային վարկ ֆիզիկական անձանց![]() 27 մայիսի 2011 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց առաջարկվում է ներդրումային վարկ: Ամերիաբանկի այս նոր վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Ներդրումային վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով: Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաև ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման և դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար: Ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումային վարկն ունի առավելություններ` տոկոսադրույքները մատչելի են, հնարավորություն է ստեղծվում բազմատեսակ գրավով ապահովվածության համար: Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանվում: Ամերիաբանկի ներդրումային վարկը լայն հնարավորություններ կստեղծի ֆիզիկական անձանց ներդրումային գործունեության և բիզնեսի ծավալման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |