Հուլիսին հայ նետաձիգները հանդես կգան աշխարհի առաջնությունում և Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակչում

Հուլիսին հայ նետաձիգները հանդես կգան աշխարհի առաջնությունում և Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակչում

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-23-ը Կիպրոսում Հայաստանի նետաձգության հավաքականը ելույթ է ունենալու պատանիների և երիտասարդների շարքում Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակչում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի մարզիչ Բորիս Վասիլյանը նշել է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության և Հայաստանում տեղի ունեցած առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքականը:

«Mix team գավաթի խաղարկությունում, որի մեջ մտել են և տղաները, և աղջիկները, Հայաստանը 2488 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պատանիները 3052 միավորով զբաղեցրել են 9-րդ տեղը, իսկ աղջիկները 3340 միավորով` 5-րդ տեղը»,- ասել է Վասիլյանը:

Մինչև Եվրոպայի գավաթի եզրափակիչը մարզիկները ելույթ են ունենալու աշխարհի պատանեկան առաջնությունում, որը տեղի է ունենալու Իտալիայում հուլիսի 2-10-ը: Հայաստանը ներկայացնելու են Վասիլ Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը, Դավիթ Խաչատրյանը և Գոհար Շահնազարյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---