Ընդդիմադիր, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ազատ է արձակվել 27 մայիսի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի դեպքերի առթիվ ձերբակալված հայ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ազատ է արձակվել: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեց Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին և մյուս «քաղբանտարկյալներին», ապա, Մուսինյանի խոսքով, նրանց ազատ արձակելու մասին ինքն առայժմ տեղեկություն չունի: Միքայելյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից: 2009թ. դեկտեմբերին նա սրտի վիրահատություն տարավ: Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողով դիմեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել: Ավելի վաղ ՀՀ ԱԺ ներկայացնելով նախագահի առաջարկը` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաղորդել էր, որ համաներմամբ ազատ կարձակվեն 396 բանտարկյալներ, իսկ ակտը կտարածվի 379 հոգու վրա: Ինչպես նախօրեին լրագրողներին հաղորդեց Թովմասյանը, համաներումը տարածվում է մարտի 1-2-ի դեպքերի գործով դատապարտված որոշ անձանց վրա: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |