Հունիսի 15-ից ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը

Հունիսի 15-ից ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:

Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարևոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման և ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պրն. Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջև դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաև մեկնարկել են հիմնադրամի առանցքային և խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց, հաղորդում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---