Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի նախագահը մեդալներ է շնորհել մի շարք ոլորտների ներկայացուցիչների![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պարգևատրվել են մեդալներով, ինչպես նաև պատվավոր կոչումներ ստացել: Պագևատրման արարողությունից հետո Հայաստանի նախագահը հայտնել է, որ պարգևատրվածները մեծ ավանդ են ներդրել Հայաստանի զարգացման մեջ: «Ձեր նմանների շնորհիվ մենք մեզ ժամանակակից և առաջադեմ ենք համարում»,- ասել է ՀՀ նախագահը: Նա նկատել է, որ նրանց օրինակը կարող է ոգեշնչել մյուսներին և նպաստել պետության զարգացմանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ իր գործին նվիրված մարդը շատ բան կարող է անել: Պարգևատրվածների թվում էր նաև հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որին նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |