Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ![]() 27 մայիսի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 28-ը համաժողովրդական տոն է և թանկ ու նվիրական բոլոր հայերի համար: Այն դարձավ մեր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը, երբ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովուրդը կրկին վերապրելու և ինքնահաստատվելու հայտ ներկայացրեց աշխարհին, ստեղծեց պետություն` իր բոլոր խորհրդանիշներով ու կառույցներով հանդերձ, ազատ ու անկախ ապրելու և արարելու հաստատակամությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց չափազանց ծանր աշխարհաքաղաքական պայմաններում և գոյատևեց ոչ երկար` ընդամենը երկուսուկես տարի, սակայն նրա թողած դասերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ և արդիական են մինչև այսօր: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր պատմության այդ բեկումնային տարիների իրադարձությունները, արժևորել հաջողություններն ու ձեռքբերումները և երբեք չկրկնել անցյալի սխալները: Յուրաքանչյուր հայ` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ըստ ամենայնի աջակցել պետականաշինության գործին, անել հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի հաղթական երթը լինի հավերժ ու անսասան: Միասնությունը, համերաշխությունն ու ազգային շահերը պետք է վեր լինեն ամեն ինչից: Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ համայն հայությանը, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ` հանուն հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |