2010թ. Հայաստանում մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ27 մայիսի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց առ այսօր վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, ներկայումս մնացել է չվճարված ընդամենը 39,5 մլն դրամ, որից 36 մլն դրամը` «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի, 1,5 մլն դրամը` «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ի, 2 մլն դրամը` «Արփա Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Վերը նշված ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրել են, որ մինչև սույն թվականի հունիսի 15-ը պարտքերը ամբողջությամբ կմարվեն` մասնավորապես «Գրեյթ Վելլի» Հ/ Ձ ՍՊԸ-ն պարտքը կմարի մինչև հունիսի 10-ը, «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ն և «Արփա Ալկո» ՍՊԸ-ն մինչև հունիսի 15-ը: Դրա հետ մեկտեղ, նախորդ տարիներին մթերված բանջարեղենի և պտղի դիմաց հանրապետության վերամշակող ընկերությունները պարտքեր չունեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |