Մայիսի 27-ին` 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 82 դատապարտյալներ![]() 27 մայիսի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2011թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 27-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 82 դատապարտյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ են արձավել 28 դատապարտյալներ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 23, «Դատապարտյալների հիվանդանոցից»` 14, «Սևան» ՔԿՀ-ից` 15 և մեկական դատապարտյալ «Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ-ներից: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |