Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին 52 մլն եվրո եկամուտ կբերի

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը կարող է զգալի տնտեսական ազդեցություն ունենալ Լոնդոնի համար: Սպասվում է, որ այդ իրադարձությունը բրիտանական մայրաքաղաքին ավելի քան 52 մլն եվրո եկամուտ կբերի: «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպմանը Լոնդոն կժամանեն ավելի քան 110 հազ. երկրպագուներ ամբողջ աշխարհից, հաղորդում է championat.ru-ն:

Բացի անմիջականորեն հանդիպման անցկացման հետ կապված կարճաժամկետ կոմերցիոն հնարավորություններից, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին արժանի տնտեսական ժառանգություն կբերի զբոսաշրջության և հովանավորչական նախագծերի աճի տեսքով:

Քանի որ այսօր Լոնդոնին գամված է ողջ Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական մայրաքաղաքը զգալի տնտեսական արդյունք կստանա նաև էլեկտրոնային և տպագիր գովազդի, հեռահաղորդակցության և նոր մեդիածառայությունների գործարկման աճած ծավալների տեսքով:

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին «Ուեմբլի» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնին 52 մլն եվրո եկամուտ կբերի

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---