Սոչիի իշխանությունները ստիպել են հայ համայնքին ապամոնտաժել Անդրանիկի հուշարձանը28 մայիսի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Վոլոկոնկա ավանում (Սոչի) պետք է տեղի ունենար հայ ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան: Բացմանը նախատեսվում էր շուրջ 5-6 հազար հայերի մասնակցութուն Կրասնոդարի երկրամասից, Աբխազիայից և այլ վայրերից: Սակայն, տեղական իշխանությունները կտրականապես խոչընդոտեցին հուշարձանի բացմանը և հայտարարեցին, որ հայերը ստիպված են լինելու ապամոնտաժել հուշարձանը, հակառակ դեպքում դա կանեն իշխանությունները, ընդ որում, այդ դեպքում այն կքանդվի: Ինչպես հայտնում է Սոչիի հայ համայնքը, իշխանությունները հայտարարել են, որ իրենց դիրքորոշման պատճառն այն է, որ հուշարձանի բացման պատճառով Թուրքիան կարող է հրաժարվել մասնակցությունից օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Սոչիի տարածաշրջանի հայ հասարակական գործիչների հետ զրույցում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանն ասել է, թե ի վիճակի չէ ոչինչ ձեռնարկել և խորհուրդ է տալիս կատարել իշխանությունների պահանջը: Ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, Սոչիի իշխանությունների որոշման վրա ազդեցություն է գործել նաև Ադրբեջանի ներկայացուցիչների դիրքորոշումը և որոշումը կայացվել է ոչ թե տեղում, այլ Մոսկվայում: Պետք է նշել, որ սա հակահայկական առաջին ակցիան չէ Կրասնոդարի մարզում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |