Գարեգին Երկրորդ. Ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը 1918 թ. վերստին կերտեց հայոց պետականությունը

Գարեգին Երկրորդ. Ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը 1918 թ. վերստին կերտեց հայոց պետականությունը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով, ասվում է կաթողիկոսի ուղերձում:

«Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը:

Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր և վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու և պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը:

Աղոթում ենք առ Աստված, որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը, և աստվածասեր, ստեղծագործ Մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան»,-ասվում է Գարեգին Երկրորդի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---