Շավարշ Քոչարյան. Դովիլի հայտարարության մեջ պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ

Շավարշ Քոչարյան. Դովիլի հայտարարության մեջ պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ

PanARMENIAN.Net - Չափազանց կարեւոր է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության եւ դրա կարգավորման հարցի շուրջ: Նման բնորոշում է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Դովիլյան հայտարարությանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ի տարբերություն նախորդ հայտարարությունների, այստեղ այո, պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ: Այսինքն համանախագահները ակնկալում են եւ պահանջում են, որպեսզի արդեն Կազանում հունիս ամսին կարողանան գալ համաձայնության՝ այս բանակցություններում հասնել որոշակի համաձայնության»,-ասել է փոխնախարարը:

 Ուշագրավ
---