Առաջիկա օրերին պարզ կլինի, թե Հայաստանում ով կզբաղվի կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ28 մայիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Լեհական PWPW (Polish Security Printing Works) ընկերությունը, որը զբաղվում է արժեթղթերի արտադրությամբ, սպասում է հայկական կողմի որոշմանը կենսաչափական անձնագերերի և ինքնության քարտերի պատրաստումը սկսելու համար: Ինչպես հայտարարվել է այս տարվա փետրվարին, մրցույթին մասնակցում են լեհական PWPW և ֆրանսիական Oberthur ընկերությունները: Այդ երկու ընկերություններն էլ հայտնի են արժաթղթերի պատրաստման ոլորտում և ունեն աշխատանքի մեծ փորձ: Բայց ֆրանսիական ընկերության համեմատ լեհական ընկերությունն իր ծառայություններն առաջարկում է ավելի մատչելի գնով: Այսպես, PWPW-ի կողմից պատրաստված անձնագիրը Հայաստանի քաղաքացու համար կարժենա 5000 դրամ (9 եվրոյից ավել), իսկ ինքնության քարտը` 1000 դրամ (2 եվրոյից պակաս): Առաջիկա օրերին պարզ կլինի, թե Հայաստանում ով կզբաղվի կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ: Ակնկալվում է, որ նոր կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ են դրվելու Հայաստանում 2011-ի վերջում: 16 տարեկան և բարձր Հայաստանի բոլոր քաղաքացիներըն պետք է անպայման ունենան կնեսաչափական անձնագրեր և ID քարտեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |