«Կարին» երգի-պարի համույթը հրավիրում է միասին տոնելու մայիսի 28-ը28 մայիսի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանի Կասկադին հարող հրապարակում տեղի է ունենալու «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ազգային պարերի բաց դասընթացը: Ավանդական դարձած ամենամսյա «Մեր պարերը եվ մենք» խորագրը կրող դասընթացը այս անգամ նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության օրվան, ինչպես նաև «Կարինի» հաղթանակին Իսպանիայում կայացած աշխարհի ազգային պարերի փառատոնում: «Կարին» ավանդական երգի և պարի համույթը այս միջոցառմամբ կոչ է անում բոլորին վերագտնել հայ ազգային պարը և կերտել իրական ազգային դիմագիծը, ինչպես նաև վերադառնալ ազգային ոգուն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |