«ՀԺ»: Երեկ ազատ է արձակվել նաև մարտի 1-ի գործով դատապարտված Արա Հովհաննիսյանը28 մայիսի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Երեկ «Սևան» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել մարտի 1-2-ի գործով դատապարտված Արա Հովհաննիսյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ինչպես գրում է թերթը, այսպիսով, մարտյան գործով անազատության մեջ մնացել են Սարգիս Հացպանյանը և Շմավոն Գալստյանը: «ՀՀ ԱԺ մայիսի 26-ին ընդունած համաներման որոշումը Սարգիս Հացպանյանի վրա տարածվում է և սպասվում է, որ առաջիկայում նա ազատ կարձակվի: Շմավոն Գալստյանի դեպքում ենթադրվում է, որ նա առաջիկայում պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի»,- գրում է թերթը: Համաներմամբ երեկ ազատ են արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան: Նիկոլ Փաշինյանը 7 տարվա դատապարտման էր ենթարկվել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մասսայական անկարգություններ կազմակերպելու համար: Տևական ժամանակ նա գտնվել է փախուստի մեջ էր, հետո հանձնվել է իրավապահ մարմիններին և 2010թ. մարտին դատապարտվել 7 տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 215 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Սասուն Միքայելյանը դատապարտված էր 8 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար և ազատազրկման մեջ էր 2008թ. մարտից: . ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: Ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |