Լատվիայի նախագահը ցանկանում է արձակել խորհրդարանը, որը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին29 մայիսի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը մայիսի 28-ին հայտարարեց այն մասին, որ նախաձեռնում է Սեյմն արձակելու ընթացակարգը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Սեյմը մերժել է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին պատգամավոր և խոշոր գործարար Այնարս Շլեսերսի տունը հետախուզելու հարցում, որին կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ: Զատլերսը համարել է, որ Սեյմն իրեն դատական իշխանությունից վեր է դասել, և այն արձակելու մասին որոշում է ընդունել: Նախագահը հայտարարել է, որ իր պարտքն է համարում գործել ի բարօրություն երկրի, և չնայած, որ դա սահմանադրական և քաղաքական բարդություններ կառաջացնի, ինքը ռադիկալ որոշում է ընդունել: Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արնիս Ցիմդարսն իր հերթին լրագրողներին հաղորդել է, որ Լատվիայի Սեյմն արձակելու հարցի վերաբերյալ հանրաքվեն կարող է հանրապետությունում տեղի ունենալ հուլիսի 30-ին: Նրա խոսքով` օրենքի համաձայն, այն բանից հետո, երբ Զատլերսը ԿԸՀ-ին կտեղեկացնի իր որոշման մասին, վերջինս ոչ վաղ, քան մեկ ամսից և ոչ ուշ, քան երկու ամսից Սեյմի արձակման վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացնի, և եթե ընտրողները սատարեն Սեյմի արձակումը, ապա այն կհամարվի արձակված: Երկուշաբթի օրը կկայանա ԿԸՀ արտակարգ նիստը, որի ժամանակ հանրաքվեի անցկացման ժամկետների մասին որոշում կընդունվի: «Եթե այդ օրը Սեյմն արձակելու մասին առաջարկ ստացվի նախագահ Վալդիս Զատլերսից, ապա հանրաքվեն կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 30-ին»,- նշել է Ցիմդարսը: Նոր խորհրդարանական ընտրությունները պետք է հանրապետությունում կայանան Սեյմն արձակելուց ոչ ուշ, քան երկու ամիս անց: Եթե ընտրողները հանրաքվեի ժամանակ չսատարեն Սեյմի արձակումը, ապա նախագահը կզրկվի պաշտոնից, իսկ Սեյմը կմնա: Հունիսի սկզբին երկրում պետք է նախագահական ընտրություններ կայանան. նախագահին ընտրում է խորհրդարանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |