Կիևում նշում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

Կիևում նշում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթանում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ, հաղորդում է Analitika.at.ua կայքը: Կայքը նաև նշում է, որ Կիևի հայ երիտասարդության համակարգող Արայիկ Խաչատրյանի խոսքով, նախատեսվում է Կիևի երիտասարդական կազմակերպության նոր գործադիր խորհրդի ներկայացումը:

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշեց Առաջին Հանրապետության հռչակման 93-ամյակը: 1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը երկիր ներխուժած թուրք նվաճողների հանդեպ հաղթանակներ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում: Հենց այդ հաղթանակներն էլ հայ ժողովրդին թույլ տվեցին ստեղծել սեփական պետությունը:

15  28.05.11 - Մայիսի 28. Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Սարդարապատի հուշահամալիր
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---