Մամեդյարովը ԱՄՆ-ում Քլինթոնի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը29 մայիսի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 29-ից հունիսի 3-ը աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Մամեդյարովը ելույթ կունենա Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ԻԽԿ դեսպանների հանդիպմանը: Ծրագրված է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ին առընթեր ասիական պետությունների մշտական ներկայացուցիչների հետ: Վաշինգտոնում կկայանա Էլմար Մամեդյարովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Վաշինգտոնում Մամեդյարովը կհանդիպի նաև Բրուքինգի ինստիտուտի ԱՄՆ և Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ, հաղորդում է AZE.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |