ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ-ը, հնարավոր է, միասին խաղաղապահ առաքելություններ իրականացնեն29 մայիսի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Մինսկում կկայանան ՄԱԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստերը: ՀԱՊԿ-ՄԱԿ նիստերում կդիտարկվեն ՀԱՊԿ պետությունների անվտանգության ապահովման հարցերն ու ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ձևաչափում խաղաղապահական գործունեության կազմակերպման հեռանկարները: ՀԱՊԿ Քարտուղարության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հաղորդել է, որ Արտգործնախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստերում կդիտարկվեն միջազգային իրադրության զարգացման հեռանկարներին և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման վրա դրա ազդեցությանը վերաբերող հարցեր, գործընկերության ինստիտուտ ստեղծելու առաջարկներ (ներմուծվում են Բելառուսի Հանրապետության կողմից), ՀԱՊԿ-ՄԱԿ համատեղ ձևաչափում խաղաղապահական գործունեության կազմակերպման հեռանկարներ: Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստերի մասնակիցներին կտեղեկացնի միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ Կազմակերպության անդամ պետությունների համագործակցության և արտաքին քաղաքական համակարգման վիճակի և 2011 թվականին ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին: Սպասվում է, որ նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |