Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է նոր ֆուտբոլիստների

Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է նոր ֆուտբոլիստների

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ EURO-2012-ի ընտրական խաղի և Կամերունի հավաքականի հետ ընկերական հանդիպման համար հավաքական է հրավիրել երկու նոր ֆուտբոլիստների` Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքսանդր Շեշուկովին և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ալեքսանդր Ռյազանցևին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Ռուսաստանի հավաքականը հավաքվելու է «Բալչուգ Կեմպինսկի» հյուրանոցում և պատրաստվելու է խաղին: Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:

18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---