Ռուսաստանի ջավախահայությունը դատապարտել է Սոչիում Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժումը

PanARMENIAN.Net - Գեներալ Անդրանիկի հուշարձանը հանելու առիթով Սոչիում հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ջավախահայությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք` Ռուսաստանի ջավախահայերս, վճռականորեն դատապարտում ենք տեղի իշխանությունների և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարության պահվածքը, որոնք առնչվում են լեգենդար գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի ապամոնտաժմանը: Մենք կոչ ենք անում հայկական հասարակական և այլ կազմակերպություններին, ինչպես նաև ՌԴ և ՀՀ պաշտոնական իշխանություններին ստեղծել համապատասխան հանձնաժողով, օբյեկտիվորեն ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այս անհարգալից միջադեպին մասնակից անձանց: Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում հուշարձանի տեղադրման կազմակերպիչներին համբերությամբ զինվել, սադրանքների չենթարկվել և հասնել հարցի արդարացի լուծման»:

Մայիսի 27-ին Սոչիում տեղի իշխանությունների պնդմամբ ապամոնտաժվել է Անդրանիկ Օզանյանի հուշարձանը: Ռուսաստանի հայկական կազմակերպությունները, մասնավորապես, Ռուսաստանի Հայերի միությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել հուշարձանի ապամոնտաժումը կանխարգելելու համար: Սոչիի իշխանությունների խոսքերով, գեներալ Անդրանիկի հուշարձանը «կարող էր նեղացնել Թուրքիային և այն չէր մասնակցի օլիմպիական օբյեկտների շինարարությանը»: Հուշարձանի հեղինակը քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանն է:

Գեներալ Անդրանիկ Օզանյանը Հայաստանի ազգային հերոս է, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի առաջնոդներից մեկը, Բուլղարիայի ազգային հերոս: Եղել է Սասունի, Զանգեզուրի պաշտպանության կազմակերպիչներից մեկը:

Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին Սակրամենտո քաղաքի Չիկո Սպրինգ հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվել հայրենիք՝ ԵրևանիԵռաբլուր պանթեոն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---