Մասաչուսեթսում տեղի կունենա Սյուզան Պատիի «Ովքե՞ր են հայերը» թեմայով դասախոսությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնում հայկական ինստիտուտի տնօրեն և համալսարանին կից քոլեջի ավագ գիտաշխատող Սյուզան Պատին հունիսի 2-ին Բելմոնտում հայագիտության կենտրոնում հանդես է գալու «Ովքե՞ր են հայերը. Հայաստանի պատմությունը և մշակույթը պատանի ընթերցողների համար» դասախոսությունը:

«Ովքե՞ր են հայերը» գիրքը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար և պատմում է Հայաստանի 3000-ամյա պատմության, մշակույթի, լեզվի, կրոնի մասին: Պատին պատմում է, թե ինչպես է ստացվել, որ հայերը ստիպված լքել են իրենց տները և հողը: Գրքում տեղեկատվություն կա Հայաստանի Հանրապետության մասին և ներառված է ձայնասկավառակ հայկական երաժշտությամբ և հայերեն բառերի արտասանության կանոններով, գրում է The Mirror Spectator-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---