ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հանել է Յոզեֆ Բլատտերի վերաբերյալ իր կասկածները կոռուպցիայի մեջ30 մայիսի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն իր նիստում հանել է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի վերաբերյալ իր կասկածները կոռուպցիայի մեջ: ՖԻՖԱ-ի էթիկայի օրենսգիրքը խախտելու մեղադրանքները Բլատտերին ուղղել էր Ասիական համադաշնության նախագահ Մոհամեդ բին Համմամը: Կոմիտեի նիստի արդյունքներով Համմամը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեք Ուորները հեռացվեցին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: Նրանց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է lenta.ru-ն: Անցյալ շաբաթ ՖԻՖԱ-ն հայտարարել էր Բին Համմամի դեմ գործ հարուցելու մասին: Ինչպես պնդում է ՖԻՖԱ-ի գործկոմի ամերիկյան անդամ Չակ Բլեյզերը, քաթարացին Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի Ֆուտբոլի համադաշնության նախագահ Ջեք Ուորների օգնությամբ կաշառք էր առաջարկում Կարիբյան ավազանի երկրների դաշնությունների ներկայացուցիչներին` նախագահական ընտրություններում նրանց ձայների դիմաց: Բին Համմամը, որը մտադիր էր մրցակցել Բլատտերի հետ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, իր հերթին հանել է իր թեկնածությունը: Ասիական համադաշնության նախագահն ընդգծել է, որ այդ որոշումը կապված չէ էթիկայի վերաբերյալ ՖԻՖԱ-ի կոմիտեի հետաքննության հետ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 1-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |