Արցախը կաջակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացման գործին

Արցախը կաջակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացման գործին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս ըստ ամենայնի կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին:

Նիստին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ:

10  30.05.11 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---